Քիչ առաջ երկրաշարժ է եղել ՀՀ-ում․ Հայտնի են բոլոր մանրամասները

Դիտումներ 3185
Քիչ առաջ երկրաշարժ է եղել ՀՀ-ում․ Հայտնի են բոլոր մանրամասները

ՆԳՆ փրկրարա ծառայությունից հայտնում են ՝ 

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք
Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 10:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․88⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․9 մագնիտուդով երկրաշարժ։
 
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժ առաջանում է երկրակեղևում հանկարծակի տեղաշարժերի ու խզվածքների հետևանքով և առաձգական (սեյսմիկ) տատանումների ձևով հաղորդվում մեծ հեռավորությունների վրա:

 


 
Հայաստանը գտնվում է երկրաշարժավտանգ գոտում. մեր երկրի տարածքում տարբեր դարաշրջաններում տեղի են ունեցել բազմաթիվ ավերիչ երկրաշարժեր, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, ավերվել շատ բնակավայրեր ու խոշոր քաղաքներ: Այդպիսի ավերիչ երկրաշարժի օրինակ է 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժը:
 

 

Ըստ ծագման՝ երկրաշարժերը լինում են բնական և տեխնածին: Բնական երկրաշարժերի առաջացման պատճառ են դառնում ստորերկրյա ցնցումները, երկրակեղևում առաջացած դատարկությունների փլուզումները, երկնաքարերի բախումը երկրի մակերևույթին (1908թ. Տունգուսյան երկնաքարի՝ երկրի մակերևույթի հետ բախումն առաջացրեց հզոր երկրաշարժ):
 
Տեխնածին երկրաշարժերի առաջացման պատճառներն առնչվում են մարդկային գործունեությանը, օրինակ՝ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են երկրաշարժի պատճառ դառնալ:
 
Սովորաբար երկրաշարժի հզոր ցնցումներին նախորդում են առաջնային թույլ ցնցումներ՝ նախացնցումներ (ֆորշոկեր): Հիմնական ցնցումից կամ ցնցումներից մի քանի րոպե, ժամ, նույնիսկ մի քանի օր հետո կարող են դիտվել հետցնցումներ: Ստորերկրյա ցնցման առաջացման տիրույթն անվանում են երկրաշարժի օջախ:
 
Երկրաշարժի օջախի կենտրոնն անվանում են հիպոկենտրոն: Երկրագնդի մակերևույթի վրա հիպոկենտրոնի պրոյեկցիան կոչվում է էպիկենտրոն կամ վերնակենտրոն: 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը