Ո՞ր երկիրը հաղթեց Եվրատեսիլը և ո՞ր հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանը

Դիտումներ 5761
Ո՞ր երկիրը հաղթեց Եվրատեսիլը և ո՞ր հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանը

Ավարտվեց 2025 թվականի Եվրատեսիլի երգի մրցույթը։ Հաղթում է Ավստրիան։ 

JJ – Wasted Love

 

 

 


Հայաստանը 73 միավորով զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։ Շնորհավորենք մեր թիմին շատ լավ ելույթի համար։  

Եվս մեկ անգամ վայելեք Հայաստանի ներկայացուցչի ելույթը ՝ 

PARG – SURVIVOR Armenia

 

Եվրատեսիլ երգի մրցույթ (անգլ.՝ Eurovision Song Contest, ֆր.՝ Concours Eurovision de la chanson), երգի ամենամյա հեռուստամրցույթ, որը հիմնականում անցկացվում է Եվրոպական հեռարձակողների միության կազմում գտնվող երկրների միջև։ Մրցույթի հիմքում ընկած է Իտալիայում անցկացվող «Սանռեմո երաժշտական փառատոնը»։

Յուրաքանչյուր մասնակից երկիր ներկայացնում է նոր երգ, որը ուղիղ եթերում կենդանի հնչողությամբ պետք է կատարվի հեռուստատեսությամբ և ռադիոյով, այնուհետև յուրաքանչյուր երկիր քվեարկում է մյուս մասնակիցների օգտին՝ հաղթողին պարզելու համար։ Մրցույթը ամեն տարի հեռարձակվում է սկսած 1956 թվականից և համարվում է աշխարհի ամենաերկարակյաց հեռուստատեսային ծրագրերից մեկը։ Սա նաև ամենադիտվող ոչ սպորտային իրադարձություններից մեկն է ամբողջ աշխարհում, որը ըստ վերջին տարիների տվյալների մոտավոր ունենում է 100 միլիոնից ավել հեռուստադիտող Եվրոպայում և ընդհանուր 600 միլիոն հեռուստադիտող ամբողջ աշխարհում[1][2]։ Եվրատեսիլը հեռարձակվում է նաև Եվրոպայից դուրս գտնվող երկրներում, ինչպիսիք են՝ Արգենտինա, Բրազիլիա, Կանադա, Չինաստան, Կոլումբիա, Եգիպտոս, Հնդկաստան, Ճապոնիա, Հորդանան, Մեքսիկա, Նոր Զելանդիա, Ֆիլիպիններ, Հարավային Կորեա, Թայվան, Թայլանդ, Միացյալ Նահանգներ, Ուրուգվայ և Վենեսուելա, չնայած այն հանգամանքին, որ այդ երկրները չեն մասնակցում մրցույթին[3][4][5]։ Բացառություն կատարվեց 2015-ին, երբ Ավստրալիան հրավիրվեց մրցույթ որպես հյուր՝ կապված Եվրատեսիլի վաթսունամյակի հետ, սակայն նրանք մրցույթ հետ կանչվեցին նաև մյուս տարիներին։ 2000 թվականից սկսած մրցույթը հեռարձակվում է նաև համացանցում։

Մասնակցելով մրցույթին՝ այն հիմնականում հաղթած արտիստների կարիերայում որոշակիորեն դեր է խաղում և օգնում է հետագա վերելքի հարցում, սակայն հազվադեպ է պատահում, երբ մրցույթում հաղթանակ տանելը կամ ուղղակի մասնակցելը ահռելի մեծ նշանակություն է ունենում երգիչների կարիերայում։ Հանրաճանաչ բացառություններից են Խուլիո Իգլեսիասը (1970-ի հաղթող, Իսպանիա), ԱԲԲԱ-ն (1974-ի հաղթող, Շվեդիա), Սելին Դիոնը (1984-ի հաղթող, Շվեյցարիա), Լարա Ֆաբիանը (1988-ի հաղթող, Լյուքսեմբուրգ) և այլք։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը