Օր 15․ 2-ամյա փոքրիկին դեռև չի հաջողվել գտնել․ Ի՞նչ մանրամասներ են հայտնի


ՀՀ Ներքին գործերի նախարարության լրատվականից փոխանցեցին, որ այսօր վաղ առավոտից կրկին ինտենսիվ վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները։
Աշխատանքներում ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ։ Որոնողափրկարարական աշխատանքները իրականացվում են Մարմարիկ գետի ողջ երկայնքով, նաև Աղբյուրակի ջրամբարում՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, դռոններ, ջրամբարի հատակը նկարահանող և ուսումնասիրող սարքեր։ Աշխատանքներում ներգրավված են ջրասուզակներ։
Հիշեցնենք որայիսի 4-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ծնողներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։
Տիգրանը Մարմարիկ գյուղից է: Չնայած փրկարարները փոքրիկին փնտրում են Մարմարիկ գետում, ծնողներն այդ վարկածին հակված չեն, քանի որ Տիգրանը լավ քայլել չէր կարողանում, գետի մոտ ինքնուրույն հասնել չէր կարող:
