Ընդամենը 900 դրամով ելակ եմ վաճառում, շտապեք գալ և առնել այն


Արսենը, ով մեր հետևորդներից է, խնդրել է հրապարակենք այս նյութը։ Նա շուկայականից ավելի մատչելի գնով ելակ է վաճառում։ Արսենը զբաղվում է ելակների աճեցմամբ և ունի ջերմոցներ։
Հենց լուսանկար մեջի ելակներից է։ Նա այն վաճառում է Մալաթիայի շուկայում։ Ցանկության դեպքում կարող եք այցելել և գնել։ Իսկ այս պահին ելակի գինը Արսենի մոտ 900 դրամ է ՝ 1 կգ-ի համար։
Ելակ (Fragaria ananassa), գետնաելակ անանասի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ թփերի ցեղ։ Բարձրությունը՝ 30-35 սմ։ Տերևները եռաբլթակ են, խոշոր, բաց կանաչ, կնճռոտ։ Ծաղիկները սպիտակ են։
Պտուղը քաղցր, անանասահամ և յուրահատուկ բուրմունքով, բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն նաև սպիտակ հյութալի հատապտուղ է։ Սերմերը մանր են, դեղին՝ դասավորված պտղի մակերեսին։ Հարուստ է վիտամիններով, թթուներով, շաքարներով և այլն։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, հյութ, կոմպոտ, ջեմ և այլն)։ Մշակվում է Հայաստանում գրեթե բոլոր մարզերում։
Ելակը մաքրում է օրգանիզմը, նպաստում է խարանների, թունավոր նյութերի և ծանր մետաղների աղերի հեռացմանը։ Բարենպաստ ազդեցություն է թողնում մարսողական համակարգի վրա, լավացնում է ախորժակը, ստամոքսի միկրոֆլորան, օժտված է թուլացնող հատկությամբ։
Օգնում է հաղթահարել վահանաձև գեղձի հիվանդությունները։ Ցուցված է արթրիտ ունեցող մարդկանց։
