Եվս մեկ անգամ եկեք տարածեք 2-ամյա Տիգրանի լուսանկարը և փորձենք օգնել գտել երեխային


Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում կիրակի օրը կորած 2-ամյա տղային դեռ չեն գտել. որոնողական աշխատանքներն ինտենսիվ շարունակվում են։
ՆԳՆ-ից հայտնում են, որ մայիսի 4-ից 7-ը ընկած ժամանակահատվածում Մարմարիկ բնակավայրում, Մարմարիկ գետի երկայնքով մինչև Աղբյուրակի ջրամբար և հարակից տարածքներում 2 տարեկան երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 139 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ 5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ծնողներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։
Սիրելի հետևորդներ ևս մեկ անգամ եկեք տարածեք 2-ամյա Տիգրանի լուսանկարը և փորձենք օգնել գտել երեխային։
Տիգրանը Մարմարիկ գյուղից է: Չնայած փրկարարները փոքրիկին փնտրում են Մարմարիկ գետում, ծնողներն այդ վարկածին հակված չեն, քանի որ Տիգրանը լավ քայլել չէր կարողանում, գետի մոտ ինքնուրույն հասնել չէր կարող:
«Հայրն ու պապիկը բակում մեքենայի վրա գործ էին անում, Տիգրանը քույրիկի հետ նույնպես տարածքում էր, հետո քույրը եկել է տուն, մայրը մտածել է՝ Տիգրանը հայրիկի մոտ է, հայրիկն էլ՝ հակառակը, մի քանի րոպե հետո հասկացել են՝ բալիկը չկա»,- պատմեց ազգականներից մեկը:
Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է թե եղբայրն որտեղ է, Տիգրանի 3-4 տարեկան քույրն ասել է, որ իր հետ չէ։
Ծնողները փորձել էն ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։
Մինչ այժմ՝ փրկարարներին չի հաջողվել գտնել երեխային՝ վարարած գետում։ ԱԻՆ փրկարարական ջոկատներից բացի ներգրավվել են փրկարար շներ և ջրասուզակներ։
Հարակից խանութի տեսախցիկները արձանագրել են տան շուրջ կատարվածը, սակայն ոչ մի կերպ տեսախցիկում չկա արձանագրված երեխայի գետն ընկնելու պահը։ Ինչը գուցե վկայում է, որ երեխան գետը չի ընկել։
Հարկ է նշել, որ տունն ու գետը շատ մոտ են։
Գյուղում խոսակցություններ են պտտվում, որ հնարավոր է՝ երեխան ոչ թե գետն է ընկել, այլ նրան գողացել են։
Մինչ այժմ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ծնողների թույլտվությամբ հրապարակվել է երեխայի լուսանկարը՝ հույսով, որ գուցե ինչ որ մեկը տեսել է փոքրիկին: Տեղեկություն իմացողներին հարազատները խնդրում են զանգահարել այս հեռախոսահամարով՝ 093698769 կամ Ոստիկանություն՝ 102։
