Քիչ առաջ երկրաշարժ է եղել․ Հայտնի է էպիկենտրոնն ու ուժգնությունը

Դիտումներ 4275
Քիչ առաջ երկրաշարժ է եղել․ Հայտնի է էպիկենտրոնն ու ուժգնությունը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են ՝ 
Երկրաշարժ Վրաստանում, այն նաև զգացվել է Հայաստանում։
 
 
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է ՝

 հյուսիսային լայնության 41․40⁰ և արևելյան երկայնության 44.18⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ:
 
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Բավրա, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան քաղաքներում և Մեծավան, Սարչապետ, Միխայելովկա գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

 Բնական օջախների ակտիվությունը Երկրի վրա արտահայտվում է երկրաշարժերով։ Երկրաշարժի առաջացման պատճառների բացատրությունները կապված են երկրագնդի կեղևի՝ լիթոսֆերայի մեջ անընդհատ տեղի ունեցող երևույթների հետ։ Երկրագնդի կեղևը շատ բարակ հաստություն ունի նրա շառավղի հետ համեմատած։ Այդ շերտը՝ լիթոսֆերան պինդ է, բայց ոչ ամբողջական։ Այն բաժանված է մի քանի մեծ կտորների, որոնք կոչվում են սալեր։ Սալերի չափերը հարյուրավոր կիլոմետրերից հասնում են հազարավոր կիլոմետրերի։ Լիթոսֆերայի տակ՝ մանթիայում ազդում են խորքային ուժեր, որոնք ստիպում են սալերին շատ դանդաղ շարժվել կամայական ուղղությամբ տարեկան մինչև մի քանի սանտիմետր մեծության։ Այդ խորքային ուժերի առաջացման պատճառները դեռ լրիվ հայտնաբերված չեն և կապված են երկրագնդի ներսում անընդհատ տեղի ունեցող ջերմային կոնվեկցիայի (փոխանցման), այլ ֆիզիկա-քիմիական պրոցեսների հետ։ Այս բարդ գործընթացում որոշ տեղերում երկու սալերի արանքից երկրի խորքից դեպի մակերևույթ դուրս են գալիս կիսաշիկացած ապարային զանգվածներ, սալերը հեռացնելով միմյանցից, մյուս տեղերում սալերը իրենց կողերով սահում են իրար նկատմամբ և վերջապես կան տեղեր, որտեղ մեկ սալը մյուսի հետ հանդիպելիս ընկղմվում է մյուսի տակը, վերջինս կոչվում է սուբդուկցիայի երևույթ։ Սալերի այդպիսի անհամաձայնեցված դանդաղ շարժումները ստիպում են ապարային ստվարաշերտին ճաքճքել ու տրոհվել՝ առաջացնելով երկրաշարժեր։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը