Ո՞վ գիտի ՝ ի՞նչ բույս է սա, գրեք հայերեն անունը․ Այն պարունակում է երկաթ, կալցիում և շատ օգտակար է


Շուշանը պարունակում է բազմաթիվ օգտակար տարրեր, ինչպիսիք են՝ կալիումը,կալցիումը, մագնեզիումը, երկաթը և այլն: Այն վերականգնում է հիվանդությունից հետո ախորժակը, նպաստում մարսողության կարգավորմանը:
շատ օգտակար է նաև շուշանի թթուն։ Այս բաղադրատոմսով պատրաստեք և վայելեք։
Բաղադրամասեր
շուշան
աղ,
սխտոր
Պատրաստման եղանակը
Շուշանը լավ լվանալ: Ընտրել դեռ չկոշտացած, բայց և ոչ շատ դալար ցեղունները: Գցել եռացող ջրի մեջ: Երկար չեփել, որպեսզի շուշանը չփափկի, այն պետք է խրթխրթան լինի:
Մի գլուխ սխտոր մաքրել, կարելի է ատամիկները կիսել, կարելի է թաղնել ամբողջական: Շուշանի եփուկին (հովանալուց հետո) ավելացնել աղ, խառնել:
Ապակե ամանի մեջ դնել շուշանը, վրան լցնել աղաջուրը, թողնել երկու օր, ապա տեղափոխել սառնարան:
