Միակ միջոցն է, որ օգնեց ազատվեմ ոտքերի հոտից և սնկից


Այս բաղադրատոմսում ամենահարմարն այն է, որ ամբողջ բուժումը տեղի է ունենում գիշերը, իսկ դուք պարզապես քնում եք: Սա իսկապես օգնում է ազատվել ոտքերի սնկից և ըհաճ հոտից։
Հարկավոր է 2 հաբ չոր սպիրտ, մանրացնել և լցնել յուրաքանչյուր գուլպաների մեջ 1 հատ։ Հագեք ձեր գուլպաները և գնացեք քնելու: Առավոտյան գուլպաները պետք է հանել, ոտքերը լվանալ և չորացնել։
Կրկնեք ընթացակարգը ամեն գիշեր՝ 3 շաբաթ շարունակ։ Հետո ընդմիջում արեք 1 ամսով։
Եղունգների և ոտքերի սունկը հիմնականում առաջանում է խոնավության, բակտերիաների հետևանքով։ Եղունգի վերին հատվածում հայտնվող սպիտակ կամ դեղին բծերը հիմնականում ոտքերի վարակման առաջին նշաններն են։ Ժամանակի ընթացքում դրանք կարող են փոխել գույնն ու ձևը։ Եթե նկատել եք այս նշանները, հարկավոր է անհապաղ բուժում սկսել, քանի որ անուշադրության մատնելու դեպքում խնդիրը խորանալու է, և այն լուծելն առավել բարդ է դառնալու։ Ուրախալի է այն հանգամանքը, որ կերակրի սոդան և քացախն արդյունավետ միջոցներ են սնկի դեմ։
Կերակրի սոդան չի սպանի սունկը, բայց կկանխարգելի դրա աճը, իսկ քացախն օգտագործվում է սնկերը վերացնելու համար։ Այս միջոցը շատ պարզ է և արդյունավետ։
Բաղադրիչներ
• 4-5 ճաշի գդալ կերակրի սոդա
• 1 բաժակ խնձորի քացախ
• ջուր
Օգտագործման եղանակը։ Տաք ջուր լցրեք տարայի մեջ, ավելացրեք քացախը։ Ոտքերը ջրի մեջ թողեք մոտ 15 րոպե։ Փոխեք ջուրը, ավելացրեք 4-5 ճաշի գդալ սոդա։ Ոտքերը սոդայով ջրի մեջ պահեք 15 րոպե, սրբեք։ Արագ արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում սա կրկնել օրվա ընթացքում մի քանի անգամ։
