Ջուր հավաքեք․ Մինչև դեկտեմբերի 12-ը ուշ երեկոյան ջուր չեք ունենա











Ջրամատակարարում, բնակչությանը, արդյունաբերական ձեռնարկությունները, տրանսպորտը և այլ օբյեկտներ ջրով ապահովելու միջոցառումների համախումբ։ Ջրամատակարարման խնդիրներն իրականացնող ինժեներական կառույցների համալիրը կոչվում է Ջրամատակարարման համակարգ կամ ջրմուղ։
Ըստ սպասարկվող օբյեկտների նշանակման տարբերում են կոմունալ և արտադրական (արդյունաբերական կամ գյուղատնտեսական) ջրմուղներ։ Ջրի առավել խոշոր սպառողներն են մետալուրգիական, քիմիական, նավթավերամշակման արդյունաբերական ձեռնարկությունները և ՋԷԿ-երը։ Ջրի օգտագործման հետ կապված որոշ միջոցառումներ (գյուղատնտեսական ոռոգում, հիդրոէներգետիկայի խնդիրներ ) Ջրամատակարարմանը չեն վերաբերում։
