Ծիրան, գիլաս, թե ելակ․ Պատասխանիր անկեղծ․այս 3 մրգերից որը կուտեիր


Ծիրան, գիլաս, թե ելակ․ Պատասխանիր անկեղծ․այս 3 մրգերից որը կուտեիր։ Պատասխանիր անկեղծ և գրիր մեկնաբանությունում։
1. Ծիրանի պարունակած բետա-կարոտինը հանդիսանում է վիտամին A-ի նախորդողը եւ անհրաժեշտության դեպքում օրգանիզմում վերածվում է այդ վիտամինի։
2. Բետա-կարոտինն ունի կոնվերսիայի ամենաբարձր ցուցանիշը: Վիտամին A-ն կարեւոր է տեսողության, վերարտադրության եւ մաշկի առողջության համար, ինչպես նաեւ նպաստում է իմունային համակարգի ամրացմանը:
3. Ծիրանի սննդային մազաթելերն օգտակար են մարսողական համակարգի առողջության համար։
4. Ծիրանը կալիումի հարուստ աղբյուր է, որը պաշտպանում է սրտի առողջությունը։
5. Ծիրանը հավասարակշռում է արյան ճնշումը եւ պահում այն ճիշտ նորմալ մակարդակի վրա։
6. Ծիրանի մեջ պարունակվող կալցիումն ու ֆոսֆորը կարեւոր են ոսկորների առողջության համար։
7. Ծիրանն օգտակար է բերանի խոռոչի եւ ատամների առողջության համար։ Այն կանխում է լնդերի հետ կապված խնդիրները եւ նպաստում ներբերանային վերքերի ապաքինմանը։
8. Ծիրանը խոնավացնում, պաշտպանում եւ հարթեցնում է մաշկը։
9. Վիտամին A-ն արգելակում է ճարպագեղձերի գործունեությունը։
Կեռասը բալի համեմատությամբ թեև ավելի քաղցր է, բայց պակաս կալորիական է։ Պարունակում է օրգանական թթուներ, ֆլավոնոիդներ, վիտամիններ՝ C, A, B1, B2, E, PP:
Կեռասի 100 գրամը բավարարում է վիտամին C-ի օրվա պահանջի 20 տոկոսը։ Միկրոտարրերի, վիտամին C-ի առատության շնորհիվ կեռասը համարվում է «հակաբորբոքային» դեղամիջոց։ Բջջանյութի պարունակության շնորհիվ կեռասը բարելավում է մարսողությունը, կարգավորում է միկրոֆլորան, պայքարում է փորկապության դեմ։
Ֆլավոնոիդների բարձր պարունակությունը կանխում է քրոնիկ հիվանդությունների զարգացումը, պաշտպանում է օրգանիզմն ազատ ռադիկալներից։
Կեռասում շատ կա նաև կալիում, որ նպաստում է սրտամկանի ամրացմանը։ Կումարինի պարունակության շնորհիվ կեռասը նպաստում է արյան մակարդելիությանը, նվազեցնում է թրոմբոզի առաջացման հավանականությունը։ Խրախուսելի է կեռասի օգտագործումը հատկապես սակավարյունության դեպքում։
Ելակը լավացնում է տեսողությունը, ազատում է աչքերի տակ առաջացող պարկերից:
Ցավոք սրտի, տարիների ընթացքում տեսողությունը վատանում է, իսկ ելակի կազմի մեջ մտնող այնպիսի նյութերը, ինչպիսիք են վիտամին C-ն, օրգանական թթուները, մի շարք միացությունները, օգնում են ազատվել մի քանի հիվանդություններից: Իսկ ելակից պատրաստված դիմակն օգնում է ազատվել աչքերի տակ առաջացող պարկերից:
