Մակաբուծային հիվանդության ախտանիշ է սա․ Զգուշացեք այս վիրուսը տարածված է

Դիտումներ 280
Մակաբուծային հիվանդության ախտանիշ է սա․ Զգուշացեք այս վիրուսը տարածված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտարարություն է տարածել ՝ 

 

🟠 Մակաբուծային հիվանդությունների տարածման  հիմնական պատճառը սանիտարակենցաղային գործոն է՝ բնակավայրի սանիտարական վիճակը  և բնակչության կենցաղային սովորույթները։  

 


🔶 Մարդու օրգանիզմում մակաբույծները բարդացնում են հիվանդությունների ընթացքը, իջեցնում օրգանիզմի դիմադրողականությունը, կարող են խցանել լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի ծորանները,  կլանում  են սննդանյութերի և վիտամինների որոշակի քանակ։ 
 


👉 Մակաբուծային հիվանդության ախտանշաններն են.
✔️ հոգնածության զգացումը,
✔️ ախորժակի անկում կամ  անսովոր բարձրացում, 
✔️ ցավեր որովայնի շրջանում, 
✔️ սրտխառնոց, փսխում, 

 


✔️ լուծ կամ փորկապություն, 
✔️ գլխացավ, գլխապտույտ, 
✔️ քնի խանգարում, 
✔️ սակավարունություն, 
✔️ զանազան ալերգիկ ախտանշաններ և այլն: 
👉 Վարակի կանխարգելման հիմնական միջոցներն են.
 

✔️Ձեռքերի հիգիենայի պահպանումը,
✔️Մրգի, կանաչեղենի և բանջարեղենի մանրակրկիտ, հոսող ջրի տակ լվացումը,
✔️Սննդում հում կամ կիսաեփ մսի օգտագործման բացառումը,

 


‼ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՊԱՂ ԴԻՄԵ՛Ք ԲԺՇԿԻ։
ℹ️ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատոր կենտրոն մասնաճյուղում իրականացվում են մակրոսկոպիկ, մանրադիտակային, իմունաքրոմատոգրաֆիկ և իմունաֆերմենտային  հետազոտություններ՝ մակաբուծային հիվանդությունների  վաղ և արդյուվետ ախտորոշման նպատակով:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը