Կանաչեղենով լոշիկ


Բաղադրիչները՝
ալյուր – 250 գր
մարգարին – 125 գր
բուսայուղ – 1 ճգ
աղ, սև պղպեղ
ձու – 4 հատ
մաղադանոս – 1 փունջ
սամիթ – 1 փունջ
կանաչ սոխ – 5-6 ցողուն
թթվասեր – 4 ճգ:
Պատրաստման եղանակը՝
Ալյուրը, բուսայուղը, աղը, մանրացրած մարգարինի կտորները խառնել:
Աստիճանաբար ջուր ավելացնել, խմոր հունցել:
Գունդ անել, փաթաթել տոպրակի մեջ, 30 րոպե թողնել սառնարանում:
Սոխն ու կանաչին մանր կտրատել:
Ձուն հարել թթվասերի ու աղի հետ, խառնել սոխին, կանաչուն, պղպեղով համեմել:
Խմորը բացել, դնել յուղած տապակի մեջ, ծակծկել պատառաքաղով:
Թխել 10 րոպե 210 °С աստիճանում:
Խմորը հանել ջեռոցից, լցնել միջուկը, թխել ևս կես ժամ՝ 180 °С:
Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=11432&l=am
