Ի՞նչ է նախադիաբետը և ինչպե՞ս կանխարգելել դիաբետի զարգացումը․ Այս ինֆորմացիան շատերի կյանքը կփրկի

Դիտումներ 554
Ի՞նչ է նախադիաբետը և ինչպե՞ս կանխարգելել դիաբետի զարգացումը․ Այս ինֆորմացիան շատերի կյանքը կփրկի

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել։

Ի՞նչ է նախադիաբետը
Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային դիաբետ» ախտորոշելու համար։
Որո՞նք են նախադիաբետի զարգացման ռիսկի գործոնները
 
 
🔹 տարիքը` 40 և ավելի,
🔹 ավելորդ քաշ կամ ճարպակալում,
🔹 ժառանգականություն,
 

🔹 սիրտ-անոթային հիվանդություններ,
🔹 զարկերակային գերճնշում,
🔹 խոլեստերինի բարձր մակարդակ:
Ինչպե՞ս կանխարգելել
✔️ վերանայել կենսակերպի կանոնները,
✔️ օրաբաժնից կրճատել ճարպերն ու պարզ ածխաջրերը,
✔️ օգտագործել թարմ, չվերամշակված մթերք,
 
✔️ բացառել սննդակարգի կտրուկ սահմանափակումները,
✔️ սննդակարգում ներառել չհագեցած ճարպաթթուներ։
Կարևոր է`
🔹 վնասակար սովորություններից հրաժարվելը,
🔹 ֆիզիկական ակտիվությունը,
🔹 սննդային օրագրի վարումը,
🔹 առողջ քունը։
Առողջ ապրելակերպը նախադիաբետի կանխարգելման հիմնական նախապայմանն է։
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը