Տեսեք ամեն անգամ ինչ է կատարվում ձեր լյարդի հետ, երբ սուրճ եք խմում

Դիտումներ 883
Տեսեք ամեն անգամ ինչ է կատարվում ձեր լյարդի հետ, երբ սուրճ եք խմում

Բուրավետ և շատերի կողմից սիրելի սուրճն օգտակար է նաև առողջության համար, եթե հակացուցումներ չկան և չչարաշահեք օրական չափաբաժնով։
Բանն այն է, որ այս ըմպելիքը կանխում է քաղցկեղի զարգացումը եւ դրական է ազդում լյարդի վրա։


Բայց միևնույն ժամանակ այն չի կարելի համատեղել վնասակար և բարձր կալորիականությամբ հավելումների հետ։


Գաստրոէնտերոլոգ Նատալյա Մարչենկոն լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ սուրճն ունակ է խթանել օրգանիզմի պաշտպանիչ հատկությունները՝ այն ավելի դիմացկուն դարձնելով բջիջների վնասմանը։


Մարչենկոն նշել է նաեւ, որ միայն մեկ սուրճից բուժիչ հատկություն չի կարելի սպասել։
Կարևոր է հիշել առողջ ապրելակերպի և պարբերական բժշկական զննումների մասին՝ ռիսկերը նվազեցնելու համար:

Բացի այդ, մասնագետը պատմել է, թե օրական որքան սուրճ կարելի է խմել՝ չվնասելով օրգանիզմին։

«Առանց վախի կարելի է խմել օրական մինչև չորս բաժակ սուրճ։ Բժիշկներն այլևս դժգոհություններ չունեն սուրճից, մենք հիվանդներին թույլ ենք տալիս խմել այն նման քանակությամբ»,- բժշկի մեջբերումն է:
 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը