Ո՞րն եք ավելի շատ սիրում՝ ծիրան թե ցոգոլ

Դիտումներ 358

Ո՞րն եք ավելի շատ սիրում՝ ծիրան թե ցոգոլ

Ո՞րն եք ավելի շատ սիրում՝ ծիրան թե ցոգոլ․ Գրեք մեկնաբանություններում

 

 

Հայաստանում մշակվում է 50 տեսակ։ Առավել տարածված են.

Նախիջևանի կարմիր
Երևանի
Սաթենի
Խոսրովենի
Որդուարի
Համբան
Ղևոնդի
Ընտրասերման միջոցով ստեղծվել են.

 

 

Արագած
Արարատ
Նաիրի
Վասպուրական
Օշական
Ոսկի
Մասիս
Վաղահաս վարդագույն տեսակները։



Ծիրանի հակացուցումները, ու՞մ է արգելված սիրան ուտել և ի՞նչ առողջական խնդիրներ է առաջացնում ծիրանը

Ծիրանը լինելով ամենահամեղ մրգերից մեկը, նաև շատ օգտակար է։ Ծիրանի 100 գ պտղամիսը պարունակում է 1,9 մգ ենթավիտամին A, որն ավելի շատ է, քան մարդու օրգանիզմի մեկ օրվա պահանջարկը (1 մգ վիտամին A)։ Ծիրանի 100 գ պտղամիսը պարունակում է 0,95 մգ E վիտամին (1 օրվա պահանջարկը` 15-20 մգ է), 10 մգ C վիտամին (60-90 մգ), 0,7 մգ նիացին, նույն ինքը` PP վիտամին (15-20 մգ), 0,3 մգ B5 (5 մգ), 30 մկգ B1 (1500 մկգ), 60 մկգ B2 (1800 մկգ), 0,27 մկգ բիոտին, նույն ինքը` H (30-100 մկգ), 3 մկգ ֆոլիաթթու (200 մկգ)։ Ծիրանը պարունակում է 2 մկգ կոբալտ, որը կարևոր է B12 վիտամինի (կոբալամին) գոյացման համար (B12-ի օրգանիզմի 1 օրվա պահանջարկը 2-3 մկգ է)։

 

 

Ծիրանի հակացուցումները, ու՞մ է արգելված սիրան ուտել և ի՞նչ առողջական խնդիրներ է առաջացնում ծիրանը։

Ծիրանը հակացուցված է վահանագեղձի հիվանդությունների դեպքում։ Այս միրգը չի կարելի չարաշահել նաև լյարդի հիվանդությունների դեպքում:



Ընդ որում, այն հատկապես վնասակար է հեպատիտի ժամանակ: Ծիրանը արգելված է նաև ուտել բոլոր նրանց, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտի լուրջ  հիվանդություններ։

 Իսկ ի՞նչ առողջական խնդիրներ է առաջացնում ծիրանը։ 

 

 

Ծիրանի չարաշահումը կարող է դառնալ փորլուծության պատճառ, ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է իր համար կարևոր հանքային նյութերը:

Բացի այդ, այս մրգի չարաշահման դեպքում կարող են նկատվել այնպիսի խանգարումներ, ինչպիսին են գլխապտույտը, սրտի զարկերի արագացումն ու զարկերակային ցածր ճնշումը:



Ամենաընթերցվածը