Ի՞նչ է ամեն անգամ տեղի ունենում մեր օրգանիզմում, երբ լոլիկ ենք ուտում

Դիտումներ 428

Ի՞նչ է ամեն անգամ տեղի ունենում մեր օրգանիզմում, երբ լոլիկ ենք ուտում

լոլիկի մասին բազմիցս խոսել ենք, թե օգտակար, թե վնասակար հատկությունների մասին։ Լոլիկը այն բանջարեղեններից է, որը շատ համեղ լինելով շատ օգտակար է, բայց նաև ունի վնասակար հատկություններ։

 

 

Լոլիկի հակացուցումներին, վնասակար հատկություններին և ու՞մ է արգելված լոլիկ ուտել, այդ մասին մանրամասն կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Loliki-hakacucumnery

Իսկ հիմա պատասխանենք այն հարցին, թե ի՞նչ է ամեն անգամ տեղի ունենում մեր օրգանիզմում, երբ լոլիկ ենք ուտում։ Եթե հաշվի չառնենք հակացուցումները, ապա լոլիկի օգուտները հետևյալն են ՝ 



Լոլիկը հարմար է ցածր կալորիականությամբ սննդակարգ ապահովելու համար։ 100 գ լոլիկի մեջ կա ընդամենը 18 կկալ, որից 0,88 գ սպիտակուց, 0,2 գ ճարպ և ​​2,69 գ ածխաջրեր։ Լոլիկը պարունակում է վիտամին А, Е, С, РР, К, ինչպես նաև B խմբի վիտամիններ, օրգանական թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու և այլն), պեկտիններ, կրախմալ, ազոտային նյութեր, ֆիտոնցիդներ, հանքանյութեր՝ երկաթ, կալցիում, նատրիում, կալիում, մագնիում,ֆոսֆոր, բոր, յոդ, ցինկ, պղինձ, մանգան և այլն։

 

 

Պարունակում է նաև լիկոպին (գույնը պայմանավորող պիգմենտը), որը հզոր հակաօքսիդանտ է և օրգանիզմը պաշտպանում է օնկոլոգիական, սրտանոթային և այլ հիվանդություններից։ Ընդ որում՝ լիկոպինի խտությունը մեծանում է ջերմային մշակման ընթացքում։



Լոլիկը պարունակում է լիկոպին հակաօքսիդանտը, որը ոչնչացնում է քաղցկեղի առաջացմանը նպաստող ազատ ռադիկալները: Հետազոտությունները պարզել են, որ լիկոպինը պայքարում է շագանակագեղձի, ուղիղ աղիի, ստամոքսի, արգանդի վզիկի, կոկորդի, կերակրափողի քաղցկեղի դեմ: Ըստ Հարվարդի համալսարանի հետազոտությունների՝ այս հակաօքսիդանտը պաշտպանում է նաև կրծքի և բերանի քաղցկեղից:

 

 

Խոսելով սիրտ անոթային համակարգի բուժման և կանխարգելման մասին, դիետոլոգները խորհուդ են տալիս ներառել լոլիկը ամենօրյա սննդակարգի մեջ: Այն նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցմանը և կանխարգելում թրոմբների ձևավորումը:

Լոլիկը հիանալի բնական դեղամիջոց է բոլոր նրանց համար, ովքեր տառապում են բարձր ճնշումից: Եթե օրական սննդակարգում ընդգրկեք լոլիկ, ապա կիջեցնեք բարձր ճնշումը, և ձեր առողջական վիճակը կկարգավորվի:

Լոլիկի մեջ առկա երկու կարևոր բաղադրիչները` coumaric acid-ը և chlorogenic acid-ը, պայքարում են ծխախոտի ծխի հետևանքով օրգանիզմի մեջ արտադրվող քաղցկեղածին նիտրոսամինների դեմ:



Ամենաընթերցվածը