Եթե ունեք այս ախտանիշները, ապա ձեզ հակացուցված է տանձ ուտել

Դիտումներ 4522

Եթե ունեք այս ախտանիշները, ապա ձեզ հակացուցված է տանձ ուտել

Տանձի բոլոր սորտերը պետք է բացառվեն փորկապությամբ ուղեկցվող ստամոքս-աղիքային հիվանդությունների դեպքում։

Խորհուրդ չի տրվում տանձ ուտել դատարկ ստամոքսին, դա լավ է ուտելուց կես ժամ հետո։

 

 

Տանձից հետո չի կարելի ջուր խմել կամ խիտ, ծանր սնունդ ուտել։

Ի դեպ, բուժիչ հատկություններ ունեն միայն այն տանձերը, որոնք ունեն տանձի բնորոշ բույր. մնացածը, եթե հոտ չունեն, կերեք հաճույքի համար, բայց ոչ շաքարախտի, ոչ թոքերի կամ այլ հիվանդությունների դեպքում չեն օգնի։

 



Պատրաստեք դեղձի, սալորի, խնձորի, տանձի, ձմերուկի չիր. Բաղադրատոմս

Որակյալ չիր պատրաստելու համար անհրաշեշտ են  մաքուր, առողջ և տեխնիկական հասունության շրջանում գտնվող մրգեր: Չորացման համար անհրաժեշտ հումքը պետք է հավաքել ծառերի վրայից: Պտուղների արտաքին մակերեսին չպետք է լինի կարկտահարության կամ հիվանդության հետքեր: Բերքահավաքից հետո հումքի պահելու ժամկետը չպետք է գերազանցի ծիրանի և դեղծի համար` 12 ժամ, սալորի, թզի համար` 1 օր, տանձի և խնձորի վաղահաս սորտերի համար 2, իսկ ուշահաս սորտերի համար 7 օր, որից հետո կատարում են հետևյալ գործողությունները` հումքի լվացում, տեսակավորում, կտրատում: Խորհուրդ է տրվում տանձի, դեղծի և խնձորի կտրատված պտուղները ընկղմել լիմոնաթթվի 0,5% -ոց լուծույթի մեջ, որը հնարավորություն կտա զերծ մնալ գունափոխությունից:


Դեղձ

Դանակով կտրել, բաժանել երկու կամ չորս մասի և հեռացնել կորիզը: Բարձրորակ չիր է ստացվում, եթե հեռացվում է նաև մաշկը, որը կարելի է կատարել մեխանիկական և քիմիական եղանակով (չկտրված պտուղները լցվում են 0,4-0,5% -ոց կաուստիկ սոդայի եռացրած լուծույթի մեջ և պահվում երկու րոպե, այնուհետև քամվում և լվացվում է հոսող ջրի տակ): 

Սալոր

Սալորի մեծ և կլոր սորտերը անհրաժեշտ է կտրել դանակով և հեռացնել կորիզը, իսկ մնացած սորտերը չեն կտրատվում և չորացվում են կորիզով: 

Տանձ և խնձոր



Տանձից և խնձորից լավ չիր է ստացվում, եթե կեղևը լինում է մաքրված: Կեղևը դանակով մաքրելուց հետո անհրաժեշտ է տանձը կտրատել երկու, կամ չորս մասի և հեռացնել հնդերը: 

Խնձորը կարելի է կտրատել երկայնական երկու կամ չորս մասի և լայնական` մինչև 10 մմ հաստությամբ: 

 
 

Հումքի ջրախաշումը.-Որոշ մրգերի չորացման պրոցեսի համար մրգերը անհրաժեշտ է ենթարկել ջրախաշման: Այդ մրգերից է սալորը: Ջրախաշման համար անհրաժեշտ է պատրաստել կաուստիկ սոդայի 0,3-0,5% –ոց լուծույթ, այն եռացնել և այդ լուծույթի մեջ ընկղմել (որևէ արհեստական ցանցի օգնությամբ) սալորը մեկ րոպե տևողությամբ, որից հետո լվանալ հոսող ջրի տակ: 

Հումքի ծխահարում. - Գրեթե բոլոր բաց գույնի մրգատեսակները (ծիրան, դեղձ, տանձ, թուզ, խնձոր) չորացման ընթացքում գունափոխվում և մգանում են՝ կորցնելով ապրանքային տեսքը, այդ կանխելու համար կատարվում է հումքի սուլֆիտացիա, որը կատարվում է երկու եղանակով` չոր և խոնավ: 

Չոր եղանակով սուլֆիտացման դեպքում հումքը նախապատրաստական փուլերը անցնելուց հետո փռվում է հավասարաչափ (միջուկով դեպի վերև) ցանցավոր ընդկալների վրա և տեղադրվում հերմետիկ խցերում, այնուհետև մետաղյա թասի մեջ պատրաստել կրակ, վրան լցնել ծծումբ և տեղադրել խցի մեջ: Ծծմբի քանակությունը պետք է լինի 4-5գ` 1 կգ հումքի հաշվով: Հումքը ծծմբի գազային միջավայրում պահել մինչև 5 ժամ: 

Խոնավ եղանակով սուլֆիտացման դեպքում անհրաժեշտ է հումքը ընկղմել 0,3-ոց ծծմբաթթվային անհիդրիդի լուծույթի մեջ և պահել մինչև 3 րոպե: 

Իսկ ձմերուկի չիրը պատրաստում են այսպես ՝ 

Բաղադրամասեր

Ձմերուկի չիր

  • 1 կգ ձմերուկի կեղև,

  • 1,2 կգ շաքարավազ,

  • 750 մլ ջուր

Պատրաստման եղանակը

  • Կեղևից մաքրել վերևի մասի կանաչ գույնի կեղևը: Մաքրված կտորները լավ լվանալ և կտրատել քառակուսիկների։

  • Լցնել ամանի մեջ, ավելացնել ջուր և եռացնել։ Եռալուց հետո եփել 10րոպե, անընդհատ փրփուրը մաքրելով։ Ջուրը դատարկել և կտորները քամել

  • Ամանի մեջ ավելացնել ջուր և շաքարավազ և հասցնել մինչև եռալը։ Պատրաստի զանգվածի մեջ լցնել հատիկները, լավ խառնել և թողնել մինչև ամբողջովին սառչելը, 8-12 ժամ

  • Զանգվածը նորից եռացնել, եռալուց հետո կրակը դանդաղացնել և եփել 15 րոպե։ Որից հետո կրակի անջատել։

  • Պատրաստի զանգվածը քամել և դնել ապակե հարթության վրա, երբ օշարակը չորանա, շաղ տալ շաքարավազ։



Ամենաընթերցվածը